«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խարխլում են խաղաղությունը». ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթհայմեր
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոշ Գոթհայմերը դատապարտել է ադրբեջանական հարձակումներն Արցախի ուղղությամբ:
«Դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները տարածաշրջանում: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խարխլում են խաղաղությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կոնգրեսականը:
Վերջինս հավելել է, որ «Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է գլխավորի հրադադարի հաստատման գործընթացը և կանխի հակամարտությունը, քանի դեռ այս վտանգավոր իրավիճակն էլ ավելի չի սրվել»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։










