Ռուսական gazeta.ru կայքի ֆոտոանդրադարձը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսմանը

10:42 • 28.09.20

Ռուսական gazeta.ru կայքը ֆոտոանդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ծավալվող ռազմական գործողություններին և դրանց հետևանքներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։ 

Боевые действия в Нагорном Карабахе, 27 сентября 2020 годаБоевые действия в Нагорном Карабахе, 27 сентября 2020 годаБоевые действия в Нагорном Карабахе, 27 сентября 2020 годаРазрушенный в результате обстрела жилой дом в Тертерском районе Азербайджана, 27 сентября 2020 годаМитинг, возникший на фоне объявления властями Армении всеобщей мобилизации, Ереван, 27 сентября 2020 годаБоевые действия в Нагорном Карабахе, 27 сентября 2020 годаБомбоубежище в Степанакерте, Азербайджан, 27 апреля 2020 годаРаненый в результате боевых действий в Нагорном Карабахе, 27 сентября 2020 годаБоевые действия в Нагорном Карабахе, 27 сентября 2020 годаБоевые действия в Нагорном Карабахе, 27 сентября 2020 года