ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրադրությունն Արցախում

21:39 • 28.09.20

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի արտահերթ քննարկումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցի շուրջ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով միջազգային կազմակերպության աղբյուրին, քննարկումները տեղի կունենան փակ խորհրդակցություների ձևաչափով:

«Ամենայն հավանականությամբ, քննարկումը կանցկացվի երեքշաբթի փակ ձևաչափով կայանալիք խորհրդակցությունների ընթացքում»,- ասել է գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ նախօրեին նման քննարկումներ նախաձեռնելու մասին հայտարարությամբ հանդես էր եկել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն: