Եթե Արցախի և Հայաստանի իշխանությունները ձևակերպեն նոր կարիքներ, ապա ՀՀԿ-ն պատրաստակամ է այդ կարիքները բավարարել իր ուժերի ներածին չափով. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

15:40 • 29.09.20

Առհասարակ «Հանրապետական» կուսակցությունը երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ առաջին իսկ օրից հայտարարեց, որ մենք մի կողմ ենք դնում ներքաղաքական օրակարգը, սառեցնում ենք այն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալ Ադրբեջանի հարձակմանը Արցախի ուղղությամբ:

Արմեն Աշոտյանը նշեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով կոչ են արել նաև միանալ ազգային միասնականության համախմբվածությանը և միահամուռ ազգային բռունցք դառնլ: Նա նշեց, որ իրենք ոչ միայն հետևում են  իրադարձություններին, այլ նաև  մասնակից են՝ տարբեր ուղղություններով:

«Չկա ավելի կարևոր հարց հայ ժողովրդի համար, քան Արցախի և Հայաստանի պաշտպանոթյունն է և ցանկացած ներքաղաքական օրակարգ ստվերվում, սառեցվում և զրոյանում է  այս գոյաբանական հարցերի կողքին: Սերժ Սարգսյանը մշտական ամենօրյա կապի մեջ է իր մարտական ընկերների հետ, նաև նախկին մարտական ընկերների հետ, այդ կապը օպերատիվ է և աշխատանքային է»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ընթացքում իրենք պետությանը նաև քաղաքական աջակցություն են ցուցաբերում տեղեկատվական պայքարում, հաշվի առնելով բանակի և ժողովրդի կարիքները, սոցիալական բնույթի աշխատանքներ ենք իրականացրել, իր անմիջական հսկողության տակ են միջագային իրենց բոլոր գործողությունները և այս շաբաթ կարևոր կառույցներից հայտարարություններ են սպասում:

«Եթե Արցախի և Հայաստանի իշխանությունները ձևակերպեն նոր կարիքներ, ապա կուսակցությունը պատրաստակամ է այդ կարիքները արագ քննարկել և բավարարել իր ուժերի ներածին չափով: Անմիջական կապ երրորդ նախագահը այս իշխանությունների ղեկավարության հետ չկա, բայց կուսակցության աշխատանքները համակարգվում են կառավարությունը, պետությունը ներկայացնող տարբեր պատկան մարմինների կողմից, անձնական շփում, կոնտակտ չկա, բայց օպերատիվ, աշխատանքային մակարդակով այդ կապը կա»,-ասաց նա և նշեց, որ պատերազմը կարող է ռեգիոնալ մեծ կոնֆլիկտի վերածվի և պետք է միջազգային հանրության կողմից հնչեն կոնկրետ գնահատականներ:

Մանրամասները՝ տեսանյութում