Վարչապետը Տիգրան Ավինյանին հետ է կանչել արձակուրդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»:
Նշենք, որ Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու որոշումը վարչապետը ստորագրել էր ս․թ․ սեպտեմբերի 11-ին։










