Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է, խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն, անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

10:13 • 29.09.20

Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, որ միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն: Այս մասին տեղեկացնում է Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:

Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:

Շնորհակալ ենք»,-հայտնում են Արյունաբանական կենտրոնի էջում: