19-ամյա զոհված զինծառայող Էրիկ Սահակյանը Փարաքար համայնքից էր

11:52 • 29.09.20

Սեպտեմբերի 27-ին Արցախում հակառակորդի հարձակումը հետ մղելու ընթացքում  19-ամյա զոհված զինծառայող Էրիկ Սահակյանը Արմավիրի մարզի Փարաքար համայնքից էր: Այս մասին  Tert.am-ին հայտնեց Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Էրիկն ապրում էր ծնողների ու եղբոր հետ: Էրիկ Սահակյանը ծառայել է Քարվաճառում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: