ՀՀ տարածքը ենթարկվել է ագրեսիայի, Վարդենիսից բացի մեկ այլ գյուղի քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների թիրախավորման տեղեկատվություն ունենք․ Արծրուն Հովհաննիսյան

18:19 • 29.09.20

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտներին, ենթակառուցվածքներին հարվածներ է հասցրել: Այս մասին Վարդենիսում Tert.am-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վարդենիսում Ադրբեջանի ագրեսիային:

Նա նշեց, որ սա փաստական ապացույցն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կոնկրետ ենթարկվել է ագրեսիայի: «Մենք Վարդենիսից բացի, Մեծ Մասրիկ գյուղում և մեկ այլ գյուղում քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների թիրախավորման մասին տեղեկություններ ունենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Մանրամասները՝ տեսանյութում