Հակառակորդը թե՛ ռազմաճակատում, թե՛ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում և մարտի է նետել ամեն ինչ․ Արծրուն Հովհաննիսյան

12:37 • 29.09.20

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ վերջին ճիգերն է դնում, և մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք։

«Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները»,– գրել է նա։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 6 ուղղաթիռ, 49 անօդաչու թռչող սարք, 80 զրահատեխնիկա, հիմնականում տանկեր,  մեկ ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ:

Հակառակորդն ունի ավելի քան 370 զոհ, մի քանի հարյուր վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 84 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։