Տարածաշրջանում լարվածության մեծացումը կործանման է տանում քրիստոնյա բնակչությանը. «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել լուծել թուրք-ադրբեջանական ագրեսիան
Քրիստոնյաների իրավունքների համար պայքարող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (In Defense of Christians-IDC) վաշինգտոնյան կազմակերպության նախագահ Թուֆիք Պաաքլինին հանդես եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային:
Վերջինս ԱՄՆ-ի ղեկավարությանն ու միջազգային հանրությանը հորդորել է առերեսվել թուրք-ադրբեջանական հարձակումներին և կարգավորել այդ ագրեսիան:
«Տարածաշրջանում լարվածության մեծացումը միայն կործանման է տանում քրիստոնյա բնակչությանը: Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանի ագրեսիան կշարունակվի, քանի դեռ չեն լուծվել Միացյալ Նահանգների ղեկավարության և միջազգային հանրության կողմից»,- ասվում է Պաաքլիի հայտարարության մեջ:










