Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը, թե Մարտունիի զորամասը շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։
ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին:










