Հրապարակվել են Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը (լուսանկարներ)

19:36 • 29.09.20

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այսօր արդեն հրետակոծվել է ՀՀ տարածքը։ Վարդենիս քաղաքի մոտակայքում ադրբեջանական ԱԹՍ-ից կրակ էր բացվել քաղաքացիական ավտոբուսի ուղղությամբ։

Այս ուղղությամբ օգտագործված թուրքական F-16 կործանիչի հարվածից ՀՀ տարածքում խոցվել է հայկական օդուժին պատկանող ՍՈւ-25 ինքնաթիռը, որի օդաչուն, ցավոք, զոհվել է։