Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Արդրբեջանի զինված ուժերն անցել են հարձակողական գործողությունների, այս պահին էլ ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

12:24 • 30.09.20

Սահմանի ողջ երկայնքով շարունակվել են ընթանալ գիշերային մարտեր, նույն ինտեսիվությամբ չեն եղել, բայց տեղ-տեղ եղել են հրետակոծություններ: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել, այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»,-ասաց նա և նշեց, որ, ցավոք, ունեցել ենք զոհեր, որոնց մասին կհայտնեն առաջիկայում:

«Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի, մեր զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են»,-ասաց նա և ավելացրեց, որ հակառակորդը ևս կրել է կորուստներ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։