Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում․ ԱՀ նախագահ (տեսանյութ)
Դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել, ընթացել են շատ ակտիվ, լայնածավալ մարտական գործողություններ նույն տարածքներում՝ Օմարից մինչև Արաքս, հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում՝ եղնիկներում, Մատաղիսում, ոչ շատ այդքան ակտիվ՝ արևելյան ուղղությունով, շատ ակտիվ՝ հարավ-արևելյան ուղղություններով՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի կազմակերպած ասուլիսի ժամանակ, որին ներկա են նաև օտարազգի լրագրողներ, հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց՝ երկու կողմերն էլ ունեցել են կորուստեր՝ և՛ մենք, և՛ հակառակորդը, իհարկե, հակառակորդի կորուստներն ինչպես ամեն մի պատերազմի ժամանակ այս անգամ էլ անգամներով շատ են:«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, որովհետև հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի համար, սա ամենամեծ ոչ մարդկային, բարբարոսի կերպար է»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ունենք բազմաթիվ փաստեր, որ մարտական գործողությունները սկսելը հակառակորդը պլանավորել էր շատ վաղուց:
Արցախի Հանրապետության նախագահն ընդգծեց՝ Թուրքիայի մասնակցությունն այսօր մարտական գործողություններին պատահականություն չէ և դա վերջին մի քանի ամսիների, կամ մի քանի տարիների ընթացում չի ձևավորվել:
«Թուրքիայի այս վարքագիծը տարածաշրջանի մանավանդ Հայաստանի և արցախի, ընդհանուր հայկական աշխարհի նկատմամբ արդեն 100-ամյակներ է ինչ ընթանում է»,- հայտարարեց Հարությունյանը:
Նա թվեց մի շարք պատճառներ, թե ինչու չի հաջողելու հակառակորդը. «Որովհետև ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որոնք պատրաստ են կայնքի գնով պաշտպանելու հող հայրենին, որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի արդեն ինն զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր հայրենիքին, որովհետև ունենք արցախյան առաջին գոյամարտի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից, մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք հատ տեխնիկա առգրավվել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ, որովհետև ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել մեր կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն՝ թշնամիների հետ միասին»,- թվեց նախագահը:
Արայիկ Հարությունյանը վերջում ընդգծեց. «Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):










