Պատերազմի ավարտի գլխավոր ֆակտորը խելքն է, որը բացակայում է Ադրբեջանի ղեկավարության մոտ, Ադրբեջանի իշխանության դատաստանը տեսնելու է նրանց ժողովուրդը. Արայիկ Հարությունյան

23:27 • 30.09.20

Պատերազմի ավարտի առաջին գլխավոր գործոնը դա խելքի ֆակտորն է, որը բացայում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին՝ պատերազմը վաղ թե ուշ աավարտվելու է, ինչ գործոններ կարող եք նշել, որոնք կնպաստեն պատերազմի ավարտին:

«Ֆակտորներից է նաև այն, որ երբ Ադրբեջանի ժողովուրդը կհասկանա, որ ունի հակաադրբեջանական իշխանություն: Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով, հետևանքները լինելու են հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ իրենց կողմից, Ադրբեջանի տնտեսության քայքայում, որը շատ-շատ տասնամյակներ շարունակ վերականգնել չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդ դոլարները»,- հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահը:

Հարությունյանը հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը: