Բայդենը Թրամփին ծաղրածու է անվանել, Թրամփն էլ ասել է, թե Բայդենն իր ապրած 47 տարում ոչինչ չի արել

05:50 • 30.09.20

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփին կայացած առաջին հեռուստաբանավեճի ժամանակ ծաղրածու է անվանել, հաղորդում է ТАСС-ը:

«Այս ծաղրածուի հետ բառ անգամ խոսելը դժվար է»,- հայտարարել է Բայդենը:

Թրամփն էլ Բայդենին հորդորել է իր հետ խոսելիս խելացի բնորոշումը սեփական անձի վերաբերյալ չկիրառել, քանի որ նա իր կյանքի 47 տարում ոչինչ չի արել: