«Ես, ինչպես և Հայաստանի մյուս քաղաքացիները, օգնում եմ հայրենիքիս». Ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Հայաստան է ժամանելու
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն ավելի վաղ հանդես էր գալիս ռուսաստանյան «Ուրալ» ակումբի կազմում, հերքել է լուրերն այն մասին, որ իրեն բանակ են զորակոչել:
Ինչպես հայտնում է sports.ru-ն, մարզիկը տեղեկացրել է նաև, որ շուտով Հայաստան է ժամանելու: «Տեղեկությունն այն մասին, որ ես գտնվում եմ ռազմաճակատում, ճիշտ չէ: Ներկա պահին ես Ռուսաստանում եմ, սակայն շուտով կմեկնեմ Հայաստան: Կարող եմ ասել, որ ես, ինչպես և Հայաստանի մյուս քաղաքացիները, օգնում եմ հայրենիքիս: Մենք Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներով հիմնադրամ ենք ստեղծել, որն օգնություն է հատկացնելու Հայաստանում ստեղծված իրավիճակում բոլոր կարիքավորներին»,- ասել է Հարոյանը:
28-ամյա ֆուտբոլիստը խզել է «Ուրալի» հետ պայմանագիրը մեկ շաբաթ առաջ: Այս ակումբի կազմում նա հանդես էր գալիս 2017 թվականից:










