Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով շտաբ է ձևավորել

03:44 • 30.09.20

Ուկրաինայի հայերի միությունը Կիևում արտահերթ նիստ է գումարել, ներկա են եղել հայ տարածաշրջանային համայքների ներկայացուցիչները, քննարկվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը, հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Ինչպես տեղեկանում ենք Ուկրաինայում հայերի միության կայքից, քննարկումների արդյունքում որոշվել է գործողությունների արդյունավետ կոորդինացման նպատակով շտաբ ձևավորվել:

Յուրաքանչյուր ոք կարող է օգնություն ցուցաբերել՝ դիմելով քաղաքային համայնքին: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել Ուկրաինայում հայերի միության թեժ գծի հեռախոսահամարներով՝

0 800 50 33 11

044 227 91 61: