Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 458, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 50359 է, մահվան դեպքերինը՝ 1256  

11:12 • 30.09.20

Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 458 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 959 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 297 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1256-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 152 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44001, փաստացի բուժվողներինը՝ 5102(մեկ օրում ավելացել է 304-ով): Մեկ օրում արվել է 3146 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 292193 թեստ: