ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի ԱԹՍ․ ՊՆ

23:28 • 01.10.20

ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա:

Նշենք, որ ՀՀ մայրաքաղաք Երևանի և Կոտայքի մարզի մի շարք շրջաններում, մասնավորապես Աբովյան քաղաքում լսվել են պայթյունի ձայներ, որոնք խուճապի պատճառ են դարձել քաղաքացիների համար։