Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը․ նա վիրավորում է ստացել մեջքի հատվածում

15:16 • 01.10.20

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։

Ավելի վաղ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես օտարերկրացի լրագրողներ․ նրանց թվում են նաև լրագողներ Ֆրանսիայից, նաև ռուսական «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին։

Ավելի ուշ Սևակ Վարդումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն հրաշալի է զգում։«Ես ինձ հրաշալի եմ զգում։ Մի թեթև քերծվածք ունեմ ընդամենը։ Ես ձեր տեսած մեքենայում չեմ եղել, ժող ջան։ էնպես որ՝ մտածեք ոչ»,- գրել է նա։