Աբովյանում պայթյունի ձայներ են լսվել. ՊՆ-ից հայտնում են` ՀՀ ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա

23:16 • 01.10.20

ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա: Այս մասին հայտնում է  ՊՆ-ն։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ մայրաքաղաք Երևանի և Կոտայքի մարզի մի շարք շրջաններում, մասնավորապես Աբովյան քաղաքում լսվել են պայթյունի ձայներ, որոնք խուճապի պատճառ են դարձել քաղաքացիների համար։

«Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք»,-գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։