Պարզաբանում Tert.am–ի նյութի վերաբերյալ

23:52 • 01.10.20

Հարգելի ընթերցողներ,

Այսօր՝ ժամը 23.08–ին, Tert.am կայքում տեխնիկական սխալի պատճառով լուր է հրապարակվել այն մասին, թե հակառակորդը կրակել է Աբովյան քաղաքի վրա, ինչը չի համապատասխանում իրականությանը և սխալմունքի հետևանք է։

Ռազմական գործողությունների վերաբերյալ վերջին հինգ օրերին Tert.am–ը հրապարակել է միմիայն պաշտոնական տեղեկատվություն և այսուհետ ևս շարունակելու է այդպես աշխատել։

Հայցում ենք ձեր ներողամտությունը ավելորդ անհամարություն պատճառելու համար և խնդրում ենք չտարածել այդ սխալ նյութի ճեպապատկերը (screenshot)` ավելորդ խուճապ չառաջացնելու համար։