Հակառակորդն ունի ևս 350-360 զոհ, 600 վիրավոր, 3 խոցված ուղղաթիռ, կորցրած 15 զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ, մարտական գործողությունները սկսել են թեժանալ. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)

12:05 • 01.10.20

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանը, ամփոփելով անցնող գիշերը, հայտնեց, որ ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն եղել, փոքր մարտական գործողություններ են եղել նույն  տարածքում, սակայն առավոտյան՝ լուսաբացից հետո թեժացել են մարտերը:

Նա նորից տեղեկացրեց, որ խոցել են ևս մեկ ուղղաթիռ, որը ընկել է Իրանի տարածք: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ ՊՆ խոսնակը, ասելով, թե լավ լուր է սպասվում, նկատի ուներ այս խոցված ուղղաթիռը:

«Ընդհանուր առմամբ, որոշակի թեժացած մարտերի ընթացքում հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն հայկական ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառով վնաս, մասնավորապես՝ ևս 350-360 զոհ, 600 վիրավոր, խոցվել է երեք ուղղաթիռ, 15 տարբեր զրահատեխնիկա, մեկ «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ, որից 2-3-ը մոտավորապես կեսգիշերի սահմաններում»,-ասաց նա և նշեց, որ շարունակվում են մարտական գործողությունները և կարծես սկսել են թեժանալ: