Կյանքը պատերազմի ժամանակ. ՖՈՏՈՇԱՐՔ Հադրութից, Մարտակետից, Ստեփանակերտից, Դրմբոնից
Tert.am-ի լուսանկարիչ Վահե Մելքոնյանն այս օրերին Արցախում է: Ներկայացնում ենք բացառիկ ֆոտոշարք, որը պատմում է սահմանի կյանքի մասին: Լուսանկարները պատմում են, թե ինչպես են անցել սեպտեմբերի 29-ն ու 30-ը Հադրութում, Մարտակետում, Ստեփանակերտում, Դրմբոնում:






Այս մարդիկ ասում են՝ ջահել լինենք, թե ահել, չենք հեռանալու մեր հայրենիքից, մի թիզ հող չենք տալու հակառակորդին:






Մարդիկ ստիպված են տաք տները փոխարինել ապաստարաններով։


Արցախցի 3 ընտանիք հակառակորդի կրակից պատսպարվել է անտառներում: Այս մեքենան դարձել է նրանց պատսպարանն անձրևից ու ցրտից: Մարդիկ ապրում են անտառում, բայց այստեղ էլ իրենց համար պայմաններ են ստեղծել. ընկած «սնարյադները» բերել, գրտնակ են սարքել, հաց թխել, լրագրողներին էլ հաց, թեյ ծիրանի օղի հյուրասիրել:




Ընտանիքներից մեկի 2 որդին հենց այս պահին Մատաղիսում է: Անհանգիստ են, բայց անկոտրում:


Գյումրեցիների ջոկատը երգով գնում է ճակատ:



Հակառակորդի չպայթած «սնարյադները»:


Սիրիացի ընտանիքը եկել է Ստեփանակերտում ապրելու: Նրանց հացատունն արդեն հայտնի է իր համեղ ուտեստներով: Ամուսիններն էլ պատրաստ են հյուրերին սպասարկել օրվա ցանկացած ժամի, միայն թե որևէ մեկը սոված չմնա:


Ստեփանակերտի պահեստներում տեղ չկա, այդուհանդերձ, օգնությունը չի դադարում՝ ցույց տալով հայի միասնականությունը:


Դրմբոնցի այս երիտասարդի անունը լուսանկարիչ Վահե Մելքոնյանը չգիտի, բայց նրա մասին բոլորին պատմելու ցանկություն ունի: «Գազը լիցքավորեց, գումար չվերցրեց, համոզել ոչ մի կերպ չհաջողվեց: Ասաց՝ դուք ձեր տուն-տեղը թողել, եկել եք, ես պիտի գումա՞ր վերցնեմ: Ուզում էի գումարը թողնել, հասկացա, որ կվիրավորեմ իրեն: Այսպիսի մարդիկ ունենք»,- պատմեց նա:











