Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է իրենց թղթակիցը հայտնվել ռմբակոծության տակ Արցախում

00:49 • 02.10.20

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ալիքի նկարահանող խումբը ռմբակոծման տակ հայտնվել Արցախի Մարտունի քաղաքում:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի ինստագրամյան էջում: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Դոժդի» գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հայտնվել է ռմբակոծության գոտում:

«Այդ պահին նա հարցազրույց էր տեսագրում քաղաքի բնակիչների հետ, որոնք ցույց էին տալիս նախօրեին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով տուժած տները: Նրանց հետ արտասահմանցի լրագրողներ ևս եղել են, որոնցից երկուսը տուժել են: Դմիտրին հասցրել է թաքնվել և ողջ է մնացել»,- ասվում է տեսանյութին կից հրապարակման մեջ:

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Сегодня замглавреда Дождя Дмитрий Еловский попал под обстрел города Мартуни в Нагорном Карабахе. В момент налета Дмитрий записывал интервью с местными жителями в центре города — им показывали дома, которые накануне пострадали от обстрелов. Вместе с ними были иностранные журналисты, двое из них пострадали. Сам Дмитрий успел спрятаться в бомбоубежище и остался цел

Публикация от Дождь (@tvrain_inside)