Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում, տարհանվել են մի քանի գյուղեր, որոնք սահմանամերձ են և գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա. Գրիգորի Մարտիրոսյան (տեսանյութ)

21:58 • 02.10.20

Պաշտոնապես հայտարարում եմ. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։ Տարհանվել են մի քանի գյուղեր, որոնք սահմանամերձ են և գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա։ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը: