Արտաքին ագրեսիայի դեպքում թիվ մեկ խնդիրն է պաշտպանել բնակչությանը հարձակումից, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունների մասին. ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել AlJazeera-ին

16:48 • 03.10.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել AlJazeera հեռուստաալիքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կցել տեսանյութ:

«Արտաքին ագրեսիայի դեպքում թիվ մեկ խնդիրն է պաշտպանել բնակչությանը հարձակումից։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունների մասին։

Ներկայիս լայնամասշտաբ ագրեսիայի իրավիճակում ես վստահաբար կարող եմ ասել, որ Ղարաբաղի ժողովուրդը չի ընկրկի»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:

Հարցազրույցը նկարահանվել է սեպտեմբերի 30-ին: