Մենք այսօր ունենք մեծածավալ ռազմական թատերաբեմ, որն ամեն րոպե պատրաստ է վերածվել ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի մեծ հակամարտության. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)
Չի կարելի ասել, որ մենք չէինք սպասում պատերազմի, բայց պարզվում է՝ մեր հակառակորդները ոչ միայն դասեր չեն քաղել անցած պատերազմներից, այլ նաև պատրաստվել են հերթական ամենաանմարդկային գործողություններին: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նա ասաց, որ նշանները առկա են, որ երկար տարիներ Ադրբեջանը պատրաստվել է լայնամաշտաբ գործողություններին և իր ուժերին վստահ չլինելով ահաբեկչական ուժերի, Թուրիքայից աջակցությունից է օգտվում: Ըստ նրա՝ Ադրբեջանը կամակատար է, ինչը գնալով բացահայտվելու է:
«Մենք այսօր ունենք մի մեծածավալ ռազմական թատերաբեմ, որը ամեն րոպե պատրաստ է վերածվել ոչ միայն տարածաշրջանի, այլ ավելի մեծ հակամարտության»,-ասաց նա և նշեց, որ մենք տեսել ենք, որ մի բանի առաջ կանգ չեն առնում և վերջին ճիգերն է գործադրում Ղարաբաղյան հիմնախնդիրը իր օգտին լուծելու համար, և վստահ ենք, որ չեն հաջողի:
Նա նշեց, որ ոչ միայն համայն հայությունն է համախմբվել, այլ նաև բոլոր երկրները, որոնք լավ են պատկերացնում՝ ինչ են նշանակում տարածաշրջանային անվտանգություն և նկատեց, որ աշխարհը հոկտեմբերի մեկից հետո այլ կերպ է սկսել նայել այս ամենին:
«Մինսկի խմբի համանախագահները, համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունները բավարար չէ, որ ունենանք ռազմական գրոծողությունների դադարեցում, քանի որ շատ կոնկրետ քայլեր պետք է արվեն, ես չեմ կասկածում, որ դրանք արվում են, երևի ներքին խողովակներով են արվում, բայց շատ կարևոր է, որ մենք էլ դա զգանք»,-ասաց նա:










