Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է որպես մեխանիզմ ծառայել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Մասիս Մայիլյան (տեսանյութ)

19:05 • 03.10.20

Մենք համոզված ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է որպես մեխանիզմ ծառայել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Նա հիշեցրեց՝ միջազգային տարբեր կառույցներ կոչ են արել, որ դադարեցվեն ռազմական գործողությունները, և սկսվեն խաղաղ բանակցությունները: «Քանի որ այդ կոչերը մնացել են անպատասխան, և Ադրբեջանն ու Թուրքիան լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, նաև՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համատեղ կոչը՝ կանգնեցնել պատերազմը, մենք ճիշտ ենք համարել կոչ անել միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Եռյակ դաշինքը, որի մեջ մտնում են Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները, վտանգ է ներկայացնում ոչ միայն ժողովրդի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-ասաց ԱՀ ԱԳ նախարարը:

Նա ընդգծեց՝ աշխատանք է տարվում դիվանագիտական տարբեր խողովակներով՝ Թուրքիայի վրա ճնշումն ավելացնելու համար: «Հիմա Ադրբեջանի մասին առանձին խոսելն անիմաստ է, քանի որ Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում Թուրքիայի ձեռքին»,-նշեց նա՝ կարևորելով այն հանգամանքը, որ առաջնագծում մեր հաջողությունները բերելու են մեծ հաջողություններ նաև դիվանագիտական ճակատում, և հակառակը:

Հարցին՝ ինչ-որ արձագանքներ կա՞ն այդ հայտարարության վերաբերյալ, Մայիլյանն արձագանքեց, թե քանի որ այսօր շաբաթ է, արձագանքներն ակնկալվում են երկուշաբթի օրվանից: «Կարծում եմ՝ երկուշաբթի օրվանից ավելի ակտիվ աշխատանք է կատարվելու նաև մեզ սատարող ուժերի կողմից՝ մեր այս կոչը տեղ հասցնելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Վրաստանի հայտարարությանը, թե չեզոք է, ԱՀ ԱԳ նախարարն ասաց, թե չի ուզում արդարացնել Վրաստանին, բայց այդ երկրի ազգային շահերից է բխում նման պահվածքը: «Իրենք հարևան են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,-նշեց նա:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հայկական դիվանագիտությունն այս պահին շարունակել բանակցություններն այս ստատուս քվոյի պայմաններում, թե՞ դեռևս չի մշակվել դիրքորոշում՝ հաշվի առնելով, որ արյունալի մարտերը շարունակվում են, Մայիլյանը պատասխանեց. «Իմ կարծիքն այն է, որ մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան:

Ընդհանրապես, պետք է վերականգնվի 1994 թվականի այն գիծը, որը հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերին, և 2016-ին այդ գծի խախտման պատճառով էլ Ադրբեջանը ունեցավ որոշակի հաջողություններ, դա իրենց հնարավորություն տվեց, որ 4 տարի հետո նորից պատերազմ սկսեն: Այդ փոքր տարածքային նվաճումները մեծ պատերազմի հիմք են դառնում: Այս պատճառով Ադրբեջանը որևէ տարածք չպետք է ձեռք բերի այս պատերազմի շրջանում»:

Հարցին՝ Մայիլյանն զգու՞մ է, որ ՌԴ-ն շահագրգիռ է կողմերին հորդորել, ինչու ոչ՝ պարտադրել գնալ զինադադարի, Մայիլյանը պատասխանեց՝ այո. «Ռուսաստանն այդ ուղղությամբ ջանքեր է թափում: ՌԴ արտգործնախարարությունը մշտական կապի մեջ է ՀՀ արտգործնախարարի հետ, երեք հեռախոսազրույց է եղել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև, կա եռանախագահների համատեղ հայտարարությունը»,-նշեց նա՝ ընդգծելով այն հանգամանքը, որ այս դեպքում առկա է նաև Թուրքիայի գործոնը: