ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության առջև ՀՅԴ Ամերիկայի երիտասարդական միությունը բողոքի ցույց է կազմակերպել (ուղիղ)

01:08 • 03.10.20

ՀՅԴ Ամերիկայի երիտասարդական կազմակերպությունը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության առաջ բողոքի ցույց է կազմակերպել՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումները Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Ցույցի մասնակիցները, պահանջելով, որ Թուրքիան դադարի «յուղ լցնել կրակի վրա», կոչ են անում ԱՄՆ կառավարությանը դատապարտել Ադրբեջանի գործողությունները, դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: