«Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին Անկարայի միջամտությունից հետո վերջինիս այժմ սկսել է ակտիվ մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը»․ Morocco World News
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակտիվ դերակատարում է սկսել խաղալ բազմաթիվ ճակատներում՝ Իդլիբից մինչև Տրիպոլի, իսկ այժմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, գրում է Morocco World News-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին Անկարայի միջամտությունից հետո, վերջինս այժմ սկսել է ակտիվ մասնակցությունը Հարավային Կովկասի հակամարտությանը, պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի հետ բախումների և աճող ռազմական գործողությունների, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի հետ ոչ միանշանակ հարաբերությունների մասին։
«Էրդողանի Լիբիական հռետորաբանության մեջ կան նաև երրորդ աշխարհի կողմնակիցների պանիսլամիստական նկրտումների և սենտիմենտալության տարրեր։ Երբ Էրդողանը խոսում է միջազգային հանրության անտարբերության կամ Լիբիայում խաղաղության և կայունության պահպանման համար Թուրքիայի անհրաժեշտ ամեն ինչ անելու համարձակության մասին, նա նաև խորաթափանցորեն իր սովորական՝ պահպանողական և երրորդ աշխարհի կողմնակից լսարանին ասում է, որ Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել իր «կարիքավոր եղբայրներին»՝ անկախ նրանից, թե դա ինչ կարող է արժենալ Անկարային»,- գրում է աղբյուրը։
Հոդվածագրի խոսքով՝ այդ հռետորաբանությամբ Էրդողանը ցանկանում է, որ մուսուլմանական զարգացող աշխարհը Թուրքիայում տեսնի որպես ավագ եղբոր։










