ԵՄ պետությունների նկատմամբ անընդունելի պահվածքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ պետք է նախապատրաստվեն. Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր
Եթե Էրդողանը շարունակի խախտել միջազգային օրենսդրությունն ի վնաս ԵՄ անդամ պետություններ Հունաստանի և Կիպրոսի, ապա տրամաբանական հետևանքը կլինի արդյունավետ պատժամիջոցները, հայտարարել է Եվրախորհրդարանի «Group of the European Peoples Party»-ի անդամ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Լուկաս Մանդլը:
«Էրդողանի ռեժիմն ակնհայտորեն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան դառնա տարածաշրջանում լարվածության թեժացման կենտրոն՝ հաշվի չառնելով կորուստները և ԵՄ-ի հետ հարաբերությունները: ԵՄ պետություններ Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերում ապօրինի հորատումից, ավելին՝ Լիբիայում և Սիրիայում կասկածելի պատերազմական առաքելություններից հետո, Թուրքիայի նախագահն այժմ սրում է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բռնկված պատերազմը: Նման ռեժիմի հետ չպետք է բանակցություններ սկսվեն անդամակցության շուրջ, և Թուրքիայի այս ղեկավարության համար չպետք է հատկացվեն ԵՄ գումարներ նախաանդամակցական օգնության տեսքով: ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարներն այժմ ստիպված են վերագնահատել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- նշում է Եվրախորհրդարանում Ավստրիայի ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խոսնակ Լուկաս Մանդլը ԵՄ գագաթաժողովի նախաշեմին։
«ԵՄ անդամ պետությունների նկատմամբ անընդունելի պահվածքի պատճառով՝ ներառյալ պատերազմի սպառնալիքները, ԵՄ պատժամիջոցները պետք է անհապաղ նախապատրաստվեն: Դրանք պետք է ուժի մեջ մտնեն անհապաղ, եթե Հունաստանի հետ բանակցությունները հերթական անգամ Թուրքիայի ղեկավարության կողմից ընդամենը շեղող մանևրի բնույթ ունենան: Եթե Էրդողանը շարունակի խախտել միջազգային օրենսդրությունն ի վնաս ԵՄ անդամ պետություններ Հունաստանի և Կիպրոսի, ապա տրամաբանական հետևանքը կլինի արդյունավետ պատժամիջոցները», - նշում է Մանդլը: «Ես նաև խրախուսում եմ Կիպրոսի մեր ընկերներին դադարեցնել Բելառուսի անարդարության ռեժիմի դեմ պատժամիջոցների արգելափակումը»:
«Մենք ի սկզբանե թերահավատորեն էինք վերաբերվում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցություններին: Բայց Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը վաղուց հրաժարվել է ԵՄ-ի հետ համագործակցության ուղուց և առճակատում է: Նրանք կասկած չեն թողնում, որ այդ անդամակցության բանակցությունները ի վերջո պետք է խզվեն: Նախապատրաստական օգնության աստիճանական կրճատում մի քանի միլիոն եվրոյով, սակայն դա դեռևս բավարար չէ։ Այստեղ մեզ պետք է հստակ մոտեցում ունենանք այս բարդ հարևանի հետ գործ ունենալիս»,-նշում է Մանդլը, ով երբեք չի զլացել ընդգծել. «Թուրքիայի քաղաքացիները, ինչպես բոլոր մարդիկ, մարդկային ընտանիքի արժեքավոր անդամներ են: Ես զորակցում եմ նրանց: Մի օր նրանց հետ կարող է և կլինի լավ համակեցություն: Նրանցից շատերը չեն սատարում իրենց պետության ղեկավարությանը: Թուրքերն արժանի են ավելի լավ կառավարության»։










