Թբիլիսիում հերքել են Վրաստանի տարածքով Ադրբեջան զինտեխնիկա տեղափոխելու մասին լուրը

16:37 • 04.10.20

Վրաստանի տարածքով Ադրբեջան ուղարկվող սպառազինման մասին լուրերը ապատեղեկատվություն են և կեղծ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:

Նշվում է, որ խոսքը համացանցում տարածվող տեսանյութի մասին է, որում զրահատեխնիկա է պատկերված, և մի տղամարդ ասում է, որ այդ տեխնիկան գտնվում է Բորժոմի քաղաքում և գնացքով ուղարկվում է Ադրբեջան:

«Վերջերս տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբրև Վրաստանի տարածքով Ադրբեջան սպառազինում է ուղարկվել, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է: Ուզում եմ կոչ անել հայկական կողմին և ողջ բնակչությանը չհավատալ նման ապատեղեկատվության»,-  ԱԳՆ մամլո ծառայությունը մեջբերում է Դարսալիային: