Լոս Անջելեսի հայերը փակել են Հոլիվուդի մի քանի փողոցներ՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի (տեսանյութեր)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունենում՝ ընդդեմ սեպտեմբերի 27-ի առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։
Լոս Անջելեսի հայերը փակել են Հոլիվուդի մի քանի փողոցներ։
Մասնակիցները դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ սահմանին կանգնած հայ զինվորների համար կազմակերպելով դրամահավաք։
Fox 11 Los Angeles-ը հրապարակել է հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույցի ուղիղ եթերը՝ տեղեկացնելով, որ փակ է Հոլիվուդի Hwy 101 մայրուղին։
Ակցիայի ընթացքին կարող եք հետևել այստեղ։










