ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հռթիռակոծված բնակավայրերում
ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հռթիռակոծված բնակավայրերում, միաժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերում համապատասխան օգնություն։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել և հարվածային հռթիռ էր կիրառել նաև ԱՀ ԱԻՊԾ տարածքի վրա։
Ծառայությունը շարունակում է կատարել իր հումանիտար առաքելությունը` մեր հայրենիքին ու ժողովրդին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










