«Մեր դարաշրջանի Հիտլերը»․ «Բոստոն Սելտիքս»-ի ազգությամբ թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանի մասին (տեսանյութ)
Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «մեր դարաշրջանի Հիտլեր»։
Պրոֆեսիոնալ բասկետբոլիստը Twitter-ում տեսանյութ է հրապարակել վերնագրելով՝ «Ես դա հենց սկզբից եմ ասել»: Տեսանյութում մեկտեղված են տարիների ընթացում նրա՝ տարբեր հեռուստաալիքներին տված հարցազրույցներն ու դրանց շրջանակում Էրդողանին արված անդրադարձերը։
«Նրա քայլերը անարգանք են իր ժողովրդի և իր երկրի նկատմամբ:Ես նրան մեր դարաշրջանի Հիտլեր եմ անվանում»,- CNN-ի հետ զրույցում ասել է բասկետբոլիստը։
Մեկ այլ հարցազրույցի հոլովակում նա ընդգծել է, որ «հազարավոր մարդիկ առևանգվում են, նրանց բանտ են նստեցնում, խոշտանգում են, սպանում։ Հույս ունեմ՝ աշխարհը քայլեր կձեռնարկի»։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










