Լապշինը Բաքվի հասցեին հեգնական գրառմամբ անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործի հարուցմանը

15:10 • 05.10.20

ՌԴ-ի, Իսրայելի քաղաքացի, լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում հեգնական  գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին։ 

«Կարծես թե Ղարաբաղի նախագահ պարոն Արայիկ Հարությունյանն ինձ գերազանացել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի իրեն առաջադրված հոդվածների քանակով: Սա թախիծ ու տխրություն է առաջացնում. առանց համակարգչի առջևից հեռանալու և Իսրայելում ապրելով՝ ստիպել եմ նրանց 6 հոդվածով մեղադրանք առաջադրել իմ դեմ, իսկ նրան հաջողվել է 15 հոդված ստանալ: Բայց նրան իմ պես չեն մեղադրել «Ղարաբաղ ապօրինի այց կատարելու» համար։ Ի դեպ՝ սա զավեշտալի պահ է, քանի, որ ըստ Բաքվի՝ Ղարաբաղի նախագահը չի՞ այցելել Ղարաբաղ»,- գրել է Լապշինը։ 

Բլոգերն այնուհետև հիշեցրել է բոլոր կետերը, ըստ որոնց Ադրբեջանի իշխանություններն իրեն մեղադրել են: Նա հետևորդներին խնդրել է փորձել զսպել ծիծաղն ու հարցեր չտալ, թե դա ընդհանրապես տեխնիկապես ինչպես է հնարավոր։

Այսպես՝ Լապշինը խոսել է Ադրբեջանում իշխանությունը զավթելու միջոցով հեղաշրջում կատարելու  փորձի համար իրեն առաջադրված մեղադրանքի մասին՝ նշելով, որ դրա համար երկրի ղեկավարության համար հիմք է ծառայել Ադրբեջանում ժողովրդակավարության բացակայության և նախագահի բռնապետ լինելու մասին համացանցում իր հրապարակած հոդվածը:

Լապշինն այնուհետև այլ անձանց հետ նախնական դավադրությամբ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու (այլ ուղևորների հետ Երևան-Ստեփանակերտ ճամփորդության մասին է խոսքը), քաղաքական կուսակցությանը անդամակցելու, Ադրբեջանին իր մեղքն ընդունելու և իրեն փոխհատուցում տրամադրելու մասին պահանջ ներկայացնելու, Իլհամ Ալիևի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, և Ադրբեջանի նկատմամբ պետական դավաճանություն գործելու համար իրեն առաջադրված մեղադրանքներն է ներկայացրել։  

 Image may contain: 1 person, text that says "http://w.merantudc/4145 04.10.2020, 16:01 азербайджан возбудил уголовное дело по 15 статьям в отношении президента нкр 웃 генпрокуратура азербайджана возбудила удила уголовное дело в отношении президента непризнанной нагорно-карабахской республики (HKP) араика арутюняна по 15 статьям."