Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից․ ՊՆ խոսնակը ներկայացնում է հերթական հերոսական դրվագը

12:58 • 06.10.20

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Ֆեյսբուքյան իր էջում հերթական հերոսական պատմությունն է ներկայացրել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից»,-գրել է Շուշան Ստեփանյանը։