Բիշքեկում ցուցարարները գրավել են քաղաքապետարանի և խորհրդարանի շենքերը, մեկուսարանից ազատել նախկին նախագահ Ատամբաևին (լուսանկարներ, տեսանյութ)

12:18 • 06.10.20

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք համաձայն չեն խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, լույս հոկտեմբերի 6-ի գիշերը գրավել են Սպիտակ տունը, որտեղ գտնվում են Ղրղզստանի խորհրդարանն ու նախագահի ադմինիստրացիան:

Շենքում հրդեհ է բռնկվել։ Ցուցարարները կոտրել են պատգամավորների աշխատասենյակների դռները, տեխնիկան, «դուրս բերել գրքեր, հուշանվերներ, արժեքավոր իրեր», հաղորդում է Meduza.io-ն։

Այնուհետև ցուցարարները ուղևորվել են ազգային անվտանգության պետական կոմիտեի շենք, որտեղ ուժայինների հետ բանակցություններից հետո մեկուսարանից ազատ են արձակել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին, որն ավելի վաղ դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման:

Ազատ արձակվելուց հետո նրա լուսանկարը Facebook-ում հրապարակել է Ղրղզստանի նախկին նախագահի խորհրդական Կունդուզ Ջոլդուբաևան: Կալանավայրից ազատ է արձակվել նաև Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը, որը կոռուպցիայի համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Առավոտյան հայտնի է դարձել, որ ցուցարարները գրավել են նաև Բիշքեկի քաղաքապետարանի և Ղրղզստանի կառավարության շենքերը:

Վերջին տվյալներով՝  բախումների հետևանքով տուժել է 590 մարդ, նրանցից 150-ը հոսպիտալացվել է: Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Բողոքի գիշերից հետո պարտված կուսակցություններից մեկի առաջնորդ Ժանար Ակաևը հայտարարել է, որ Ղրղզստանում գործող կառավարության փոխարեն ժողովրդական կառավարություն կհրավիրվի և նոր վարչապետ կնշանակվի: Միաժամանակ, Ղրղզստանի երեք մարզերում կառավարության լիազոր ներկայացուցիչները հրաժարական են տվել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Последние новости на утро 6 октября 2020: Президент Киргизии допустил  аннулирование итогов парламентских выборовВ Бишкеке протестующие захватили парламент и добились освобождения из СИЗО  экс-президента Атамбаева » Новостной агрегатор smi.today - все новости в  режиме онлайнБеспорядки в Киргизии: один человек погиб, 590 пострадалиНовости || Митингующие в Бишкеке захватили здание парламента и  администрации президента. Серов. Новости. Газета Глобус