Թուրքական հորատման նավը լքել է Կիպրոսի տնտեսական գոտին․ Միջերկրածովյան տարածաշրջանում զիջումների գնալով՝ Թուրքիան փորձում է «ձեռքերին ազատություն տալ» Կովկասում. Военное Обозрение

09:52 • 06.10.20

Թուրքիային պատկանող Yavuz հորատման նավը լքել է Կիպրոսի ծովային տնտեսական գոտին։ Մինչ այդ այն գտնվել է կղզու ափերից հարավ-արևմուտք՝ լուրջ լարվածություն ստեղծելով Թուրքիայի, Հունատանի և Կիպրոսի միջև: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Refinitiv Eikon shipping-ի տվյալներով՝ այն հասել է Թուրքիայի ափերին:

Կիպրոսի մերձակա ջրերում նավթի և գազի արդյունահանման համար հորատման աշխատանքները Անկարան սկսել է անցյալ տարի, ինչին ի պատասխան ԵՄ-ն սպառնացել է պատժամիջովցներ սահմանել: Թուրքական Yavuz նավը աշխատանքները սկսել է 2019 թվականի հուլիսին։ Սակայն  կիրակի այն լքել է Կիպրոսի հարավ-արևմուտքում գտնվող շրջանը։ Ըստ հետախուզության տվյալների՝ նախօրեին այն նկատել են Թուրքիայի Մերսինի նահանգի Թասուքու նավահանգստից ոչ հեռու։

Այս քայլը, անկասկած, կնպաստի Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության թուլացմանը, կարծում է topwar.ru-ն։

Ինչպես գրում է աղբյուրը, կարելի է ենթադրել, որ Անկարայի զիջումներն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում նրան կօգնեն «սեփական ձեռքերին ազատություն տալ Կովկասում», որտեղ նա աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Հայաստանի հետ պատերազմում։

«Եթե Անկարայի որոշումը «հանգստացնի» Կիպրոսին, ապա Թուրքիան կարող է ավելի ակտիվ գործել Հարավային Կովկասում՝ առանց «Կիպրոսի դիրքորոշման համար» ԵՄ-ի կողմից պատժամիջոցների վախի»,- գրում է աղբյուրը։