Մայոր Հայասեր Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող տանկերին՝ խոչընդոտելով տանկային ստորաբաժանման առաջխաղացումը

12:55 • 06.10.20

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով պատերազմի ընթացքում գրանցված հերոսական դրվագների հերթական շարքը։