Երևանը Ստեփանակերտին 100 մլն դրամ օգնություն կհատկացնի. ավագանին միաձայն ընդունեց որոշումը. (տեսանյութ)

11:10 • 06.10.20

Երևանի ավագանին արտահերթ նիտում միաձայն հաստատեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին օգնություն տրամադրելու որոշումը:

Որոշման համաձայն՝ ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասին կհատկացվի 100 միլիոն դրամ: