Սահմանամերձ համայնքներում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը (տեսանյութ)

10:06 • 06.10.20

ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ հարյուր ձայնով ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը:

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը: Այսպիսով, նախագծով առաջարկում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում մի քանի փոփոխություններ են արվել և ամենակարևորը համարեց, որ ըստ էության,  սահմանամերձ համայնքում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը դրական համարեց նախագիծը, սակայն նշեց, որ սահմանամերձ համայնքի բնակիչների հետ երբ խոսում է, նրանք առավել կարևորում են աշխատատեղերի խնդիրը: «Պետք է հույսը դնել, որ բիզնեսմենները դա կանեն, քանի որ ռիսկերը մեծ են»,-ասաց նա: