Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է և պետք է հեռանա. բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին Ազգային Ժողովի մոտ՝ պահանջելով անվստահություն հայտնել վարչապետին:
Նրանց կարծիքով՝ վարչապետի հրաժարականից հետո հնարավոր կլինի փոխել զինադադարի հայտարարությունը և առաջարկել նոր պայմաններ:
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է և պետք է հեռանա:
«Փաշինյանն Արցախի հարցի վերաբերյալ, միշտ ասել է, որ պետք է հարցնի ժողովրդի կարծիքը, բայց նա ժողովրդի մեջքի հետևում որոշում է կայացրել, և նա պետք է հեռանա»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ Ազգային ժողովը կվերացնի ռազմական դրությունը, և իրենց կկարողանան իրենց միանալ շատ քաղաքացիներ:
Քաղաքացիներին հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով խոստացավ հանդիպել քաղաքացիների հետ փակ տարածքում և քննարկել պատերազմի հետ կապված բոլոր հարցերը:










