Facebook-ը փոխել է անվանումը

22:38 • 28.10.21

Ամերիկյան Facebook ընկերությունը, խոշոր ռեբրենդինգի շրջանակում, փոխել է իր անվանումը՝ դառնալով Meta, հայտնում է BBC-ն:

Այս մասին հինգշաբթի առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

«Հիմա մենք «Մետա» ենք կոչվում»,- ասել է նա։

Անվան փոփոխությունը հետևում է Facebook-ի վերաբերյալ մի շարք բացասական բացահայտումների և պատմությունների, որոնք հիմնված են ընկերության նախկին աշխատակցի կողմից հրապարակված փաստաթղթերի վրա:

Հիշեցնենք, որ Ֆրենսիս Հոգենը մեղադրել էր ընկերությանը «շահույթն օգտատերերի անվտանգությանը գերադասելու համար»։

Глава Facebook Марк Цукерберг AP Photo/Eric Risberg

Facebook-ը փոխել է անվանումը