ԱԺ ընտրությունների արդյունքներն ուրախացրին 10 մլն ադրբեջանցու, 80 մլն թուրքի, պաշտոն ստացած 2-3 հազար հայի, ընդդիմության ձախողումներով էլ ուրախացողներն իրենք են․ Թևան Պողոսյան (տեսանյութ)

21:00 • 20.06.22

ԱԺ ընտրությունների արդյունքներն ուրախացրին 10 մլն ադրբեջանցու, 80 մլն թուրքի,  պաշտոն ստացած 2-3 հազար հայի, ընդդիմության ձախողումներով էլ  ուրախացողներն   իրենք են:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

 «Պարտված իշխանությունը չի կարողանում աշխարհի հետ դիվանագիտություն վարել, վարում է հանրության հետ, որ մնա իշխանության։ Անվտանգության և մյուս երաշխիքները հնարավոր են միայն անկախ ու միջազգայնորեն ճանաչված Արցախի Հանրապետության դեպքում։ Իշխանությունները սա լավ հասկանալով, միևնույն է գնում են զիջումների։ Իշխանության պահպանման խնդիր են լուծում՝ մեզ վաճառելով սին օրակարգեր»,-նշել է Պողոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․