Մակրոնը Ալիևին կոչ է արել հետ քաշել զորքերն ու հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Ֆրանսիայի նախագահի կայքի տարածած հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայի նախագահը կրկնել է իր կոչը Ալիևին՝ պահպանել հրադադարը և ադրբեջանական ուժերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքերը։ Մակրոնը հիշեցրել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։
Մակրոնը Ալիևին տեղեկացրել է բոլոր չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու վարչապետ Փաշինյանի պատրաստակամության մասին և հայտնել, որ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել այդ բանակցություններին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իլհամ Ալիևին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկը։










