Պուտինն իմացել է, որ Ղազախստանը դեմ է ՀԱՊԿ հայտարարությանը, մեքենայում ասել է Փաշինյանին․ Կարեն Քոչարյան (տեսանյութ)
Պուտինն իմացել է, որ Ղազախստանը դեմ է ՀԱՊԿ հայտարարությանը, մեքենայում ասել է Փաշինյանին:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը․
«Կարծում եմ Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում կլինի Ադրբեջանին դատապարտող հայտարարություն։ Գործընթացը, իմ հավաստի տեղեկություններով, կասեցրել է, ոչ թե Բելառուսը, այլ Ղազախստանը։ Փաշինյանի կոշտ ելույթը և ս դրանով էր պայմանավորված ու համաձայնեցված ՌԴ հետ, քանի որ Պուտինը Փաշինյանին տեղեկացրել էր Ղազախստանի դիրքորոշման մասին»,-նշել է քախտեխնոլոգը։
Քոչարյանի կարծիքով երևանյան գագաթնաժողովի ձախողումը ՌԴ ձախողումն էր։ Թեև ՀԱՊԿ-ում մնալը ՀՀ-ին ոչինչ չի տալիս, բայց դուրս գալը կարող է վնասել։ Օրինակ Ռուսաստանը կարող է անհամաչափ պատժամիջոցներ կիրառել մեր նկատմամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․










