Պոչետինոն հեռացավ Չելսիից. պաշտոնական

22:36 • 21.05.24

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագիրը խզվել է։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

«Ողջ «Չելսիի» անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Մաուրիսիոյին այս մրցաշրջանում կատարած աշխատանքի համար։ Ուրախ կլինենք նրան ցանկացած ժամանակ նորից տեսնել «Սթեմֆորդ Բրիջում»:

Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում մարզչական հետագա կարիերայում»,- ասված է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ: